Հայկական թեյի պատմությունը
Ավելի քան 7000 տարի վայրի խոտաբույսերն ու ծաղիկները հավաքելու և մշակելու ավանդույթը հայ ժողովրդի առօրյայի բաղկացուցիչ մասն է եղել: Թեյի պատրաստումը Հայաստանում համեմված է եղել ավանդույթներով և գիտությամբ և հայ ազգի հնություններից մեկն է:
Դարեր, նույնիսկ հազարամյակներ շարունակ խոտաբույսերը, բույսերն ու ծաղիկները մեծ հաճույք են պատճառել բոլոր ազգերի մարդկանց, որովհետև դրանց բույրը կարող է լավացնել տրամադրությունը, այդ բուրմունքներն օգտագործվել են օծանելիքի պատրաստման, տերևները սննդի և դեղորայքի համար: Թեյի պատրաստման եզակի և հնուց եկած առանձնահատկություններից մեկն այն է, որ ձեռքով է արվում հավաքելը, մշակելը և խառնելը:
3500 տարի առաջ, Պատմական Հայաստանի տարածքում համադրում էին վայրի սերկևիլի, մոշի, ուրցադաղձի և անանուխի տերևները որպես տաք խմիչք: Այս բոլոր բաղադրիչները պատմականորեն ճանաչված են որպես հայկական սրբազան խոտաբույսեր և աճում էին միայն Հայաստանում: Հին ձեռագրերի համաձայն, այս խառնուրդի բաղադրիչներն ունեն անմիջապես հակասթրեսային և սպազմոլիտիկ ազդեցություն և լավ են արյան մաքրության և մտքի թարմացման համար:
Էթնո-բուսաբանական հետազոտությունների և հին ձեռագրերի ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են շուրջ 68 մասնագիտացված դեղաբույսերի և ծաղիկների թուրմերի բաղադրատոմսեր: Բացահայտվեց, որ խոտաբույսերն ու ծաղիկներն օգտագործվում էին արքայական ընտանիքների կողմից, ովքեր ղեկավարում էին Հայաստանը հնագույն ժամանակներից մինչև միջնադարի վերջը:
Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե որքան համեղ է ստացվում, երբ թեյը պատրաստում են ամենաթարմ բաղադրիչներով և սիրով:
Հին հայերը սիրում էին ծաղիկներ, ինչի մասին վկայում են որմնանկարները, որոնք պատկերում էին պալատական տիկնանց, ովքեր կրում էին հայկական վարդի ծաղիկներ կամ Երկարակեցության ծառ (նռան ծաղիկներ և ծառեր):
Հայկական լեռնաշխարհում գործածված բույսի և ծաղկի նախապատմական ավանդույթի մասին վկայում են քարանձավային նկարները, ժայռամշակումը, ժայռապատկերները, խազագիր տախտակները, ինչպես նաև Գիլգամեշի առաջին գրավոր պատմությունը:
Լեգենդը պատմում է, որ Ք.Ա. 2500 թ. Հայկ Նահապետը (հայ ազգի հիմնադիրը) Տիտան Բելի հետ պատերազմից հետո խոտաբույսերով բուժեց իր վերքերը:
Հայաստանում թեյ ենք կոչում այն ամենը, ինչը հնարավոր է թրմել և խմել: Թեյի հավաքումը բավականին ծանր աշխատանք է: Թե՛ սև, թե՛ բուսական թեյի տերևներն այնքան նուրբ են, որ ցանկացած թեյ հավաքող մեքենա կարող է փչացնել ապագա թեյի համն ու հոտը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում մարդիկ ավելի շատ նախընտրում են սուրճ խմել, բայց ներկայումս բնական բուսական թեյի բուրմունքը կարելի է զգալ գրեթե ցանկացած տնից:
Հայաստանը լեռնային երկիր է, և լեռան լանջերին աճող խոտաբույսերի մեծ մասն օգտագործվում է թեյարտադրության համար: Հայ թեյարտադրողներն անգամ մի օրինաչափություն են նկատել. «որքան բարձր է սարը, այնքան մաքուր և հոտավետ է բույսը, որից պատրաստում են հնագույն ըմպելիքը»։
Սարերում ու գյուղերում թեյի պատրաստման համար անհրաժեշտ խոտաբույսերի և հատապտուղների տարաբնույթ տեսակներ կան, որոնք տարբերվում են և՛ իրենց օգտակարությամբ, և՛ պատրաստման եղանակներով: Խոտաբույսերով հարուստ են հատկապես Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Կոտայքի և Սյունիքի մարզերը:
Բուսական թեյերը Հայաստանում հայտնի են որպես վայրի մշակված, քանի որ հավաքչության կարգը, ժամանակը, բույսերի հավաքման տեխնոլոգիաները փոխանցվել են սերնդեսերունդ: Բոլոր անձինք, ովքեր հավաքչությամբ են զբաղվում, սովորություն ունեն երգել ավանդական ժողովրդական երգեր:
Վայրի ծաղիկների հավաքը սկսվում է ապրիլի վերջին և շարունակվում է մինչև օգոստոսի վերջ: Կախված կլիմայական պայմաններից՝ հավաքի սեզոնը կարող է տևել մինչև սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ: Հայկական լեռնաշխարհի գտնվելու վայրը Սև և Կասպից ծովերի արանքում ընկած լեռնային շրջանում է: Այս փաստն արդեն ապացույց է նրա, որ վայրի խոտաբույսերն ու բուսական թեյերը եղել են տեղացիների հիմնական զբաղմունքներից մեկը:
Խոտաբույսերով թեյերը տարածված են Հայաստանի բոլոր մարզերում, լայնորեն կիրառվում են ուրցի, դաղձի, երիցուկի, պատրինջի, խնկածաղկի, նռան ծաղիկների, մասուրի թեյերը, որոնք վիտամին C-ի մեծ պաշար են:
Վայոց ձորի մարզը, որ բնակչության քանակով Հայաստանում ամենափոքրն է, տեղակայված է երկրի հյուսիսում և շրջապատված է լեռներով: Սա եզակի աշխարհագրական կղզի է՝ աննախադեպ բնույթով և արտասովոր կլիմայով: Տարածաշրջանը պատմականորեն համաշխարհային գինեգործության հայրենիքն է՝ հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով և առողջարաններով:
Այստեղ ավանդույթ կա. Երեխան, թե տարեց, կին, թե տղամարդ, անկախ սոցիալական կարգավիճակից, պաշտոնից և հոբբիից, իրենց ընտանիքների հետ հավաքչության շրջանումբարձրանում են սարեր'ուրց, անանուխ, սրոհունդ և այլ խոտաբույսեր հավաքելու համար: Նրանք հավաքածը բերում են տուն, չորացնում և պատրաստում բուժիչ թեյեր և թուրմեր:
Երբ ուրցը ծաղկում է, Սյունիքի մարզի գյուղերի բնակիչները սկսում են խոտաբույսը քաղել Սիսիանի, Կապանի և Գորիսի շրջակայքի բարձր մարգագետիններից: Ուրցի բույրն այս տարածքներում շատ ավելի ցայտուն է, և խոտի յուղայնությունը բարձր:
Բույսերի օգտակարությունը - Շնորհիվ բնակլիմայական բարենպաստ պայմանների և եզակի բնության, Հայաստանում աճում են աելի քան 3200 տեսակի խոտաբույսեր, դրանցից 1500-ը դեղաբույսեր են և կիրառելի են սննդի, թեյի պատրաստման մեջ: Որոշ խոտաբույսեր աճում են միայն Հայաստանում:
Մեր նախնիները միշտ իմացել են, որ սարի թեյը հիանալի համից բացի, օժտված է նաև բուժական հատկություններով և այն օգտագործել են ոչ միայն թրմելու համար, այլև որպես համեմունքներ ճաշատեսակներ պատրաստելու համար։ Չնայած խոտաբույսերի օգտակար հատկություններին և կիրառության լայն հնարավորությւանը՝ բուժական, սննդային, պետք զգուշությամբ օգտագործել դրանք:
Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ Նռան ծաղիկներից և կեղևից պատրաստած թեյը շատ սուր, դառը համ ունի, բայց տարբեր խոտաբույսերի հավելումով ստացվում է հաճելի, բուրումնավետ և շատ նուրբ համադրություն։ Նման համադրությունները շատ օգտակար են օրգանիզմի համար: Ամրացնում են իմունային և նյարդային համակարգը:
Օրինակ' նռան ծաղիկը լավ բուժական միջոց է շաքարային դիաբետի դեպքում, չէ որ նռան ծաղիկները և սերմերը կարող են արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը։ Նռան և ընկույզի ծաղիկներն օգտագործում են որպես հազի դեղ։
Թեյի բոլոր սիրահարները գիտեն, որ ուրցը հակացուցված է ցածր ճնշման դեպքում, քանի որ այն իջեցնում է արյան ճնշումը, մինչդեռ անանուխը («նանա»)՝ բարձրացնում: Ուրցի թեյը կարգավորում է մարմնի նյութափոխանակությունը, մարմինը մաքրում է ալկոհոլի և թմրամիջոցների բացասական հատկություններից և կայունացնում արյան ճնշումը: Մի բաժակ ուրցով թեյ օգտակար միջոց է գլխացավը թեթևացնելու համար: Ուրցի յուղերը թարմացնում և երիտասարդացնում են մաշկը: Հոդերի ցավը կարող է մեղմվել, երբ հիվանդ հատվածները մերսում են ուրցի եթերայուղով: Պարզապես միայն խոտաբույսի բույրը բավարար է որոշ մանրէներ ոչնչացնելու համար:
Թեյ արտադրում են ուրցի ծաղիկներից, իսկ յուղը՝ ցողուններից: Խոտի մնացած մասը օգտագործվում է որպես համեմունք նախուտեստների և պանրի պատրաստման համար: Օրինակ՝ ուրցի եթերայուղի մեկ գրամը կարելի է մշակել 100 կիլոգրամ միս: Այն չեզոքացնում է մսի հոտը և երկարացնում դրա պահպանման ժամկետը:
Կա մի հնարք, որով սպառողը կարող է համզվել, որ գնում է մաքուր ուրց՝ առանց հավելումների: Խոտաբույսերի ծաղիկներն ավելի լիարժեք են բացվում տաք ջրի մեջ դնելուց, քան սառը: Բացի այդ, մեկ անգամ օգտագործված ուրցի թեյի տոպրակը երկրորդ անգամ տալիս է լավ բույր և ավելի փայլուն գույն:
Ուրցի և դաղձի հավաքման շրջանը սկսվում մայիսի կեսերից և տևում հոկտեմբերի կես, հավաքում են չոր և արևոտ օրերին:
Պատրինջի հավաքման ժամանակահատվածը մայիսի կեսերից օգոստոսն է, նախընտրելի է հավաքել առավոտյան, չոր և արևոտ օրեր:
Ալոճենու օշարակը, օրինակ, ուժեղացնում է սրտի մկանների կծկումները և բարելավում արյան հոսքը դեպի սիրտ և ուղեղ, ինչպես նաև կարգավորում սրտի ռիթմը:
Մամուխի օշարակը ունի հակաբորբոքային հատկություններ և հայտնի է, որ կարգավորում է մարմնի նյութափոխանակությունը:
Խոտաբույսերով թեյը հատկապես առողջարար է ծանր սնունդ ընդունելուց հետո:
Այլ խոտաբույսերը ևս ունեն օգտակար հատկություններ: Անանուխը կատարյալ ցավազրկող է, խնկածաղիկը օգտագործվում է կայուն նյարդերի համար:
Թեյի բոլոր սիրահարները գիտեն, որ այս անուշաբույր ըմպելիքը ոչ միայն ջերմանալու համար է, այլ նաև ստեղծում է հարմարավետ և ընկերական մթնոլորտ:
Հայաստանում ամեն տարի ավելի է զարգանում թեյ խմելու մշակույթը: Սկսած 2017թ.-ից, ամեն տարի մայրաքաղաք Երևանի սրտում, անցկացվում է Թեյի ու սուրճի փառատոնը, որը մեծ հարթակ է հանդիսանում տեղական արտադրանքը ներկայացնելու և նոր շուկաներ գտնելու համար: Այս փառատոնի շրջանակներում, ընկերությունները հնարավորություն ունեն նաև զբոսաշրջիկներին ներկայանալ տեղական արտադրանքով և ներկայացնել հայկական թեյերը:
Հյուրերը հնարավորություն են ունենում նաև մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: